Դեկտեմբերի 29-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 2-րդ կ/մ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ն ընկել է Դեբեդ գետի ափը, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: