Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Մեծավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի, որը կողաշրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























