Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Քաղսի գյուղից Բջնի գյուղ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























