Թբիլիսիի բնակիչը քնած պապի բերանի մեջ ճայթռուկ է պայթեցրել:

Թոռնիկը մոտեցել է հեռուստացույցի առջեւ քնած պապիկին եւ ճայթռուկը մտցրել բերանը: Պատահարի արդյունքում  տարեց տղամարդը լեզվի այրվածք է ստացել: Ամանորի նախաշեմի սա արդեն 20-րդ նմանատիպ դեպքն է, գրում է տեղական լրատվանիջոցները:

Վրաստանի ՆԳն-ն բնակչությանը կոչ է արել հետեւել անվտանգության կանոններին եւ ճայթռուկների օգտագործման ժամանակ ուշադիր լինել իրենց եւ շրջապատի առողջության նկատմամբ, հաղորդում է «Վրաստանի նորությունները»: