Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ընդունել է Բելգիայից ժամանած մի խումբ դասախոսների եւ ուսանողների:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանային զարգացումների եւ Արցախի ներքին կյանքին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման եւ իրավիճակին տեղում ծանոթանալու լավագույն միջոցներից մեկը:



























