Վրաստանի նախագահը Նոր տարվա նախօրեին ներում է շնորհել 84 դատապարտյալների, հայտնել է Համաներման պետական հանձնաժողովի նախագահ  Զվիադ Կորիձեն դեկտեմբերի 30-ի ճեպազրույցում:

Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ համաներում շնորհելու իրավունքը պատկանում է երկրի նախագահին: Համաներման ենթակա բանտարկյալների ցուցակը նախագահին են ներկայացնում Համաներման պետական հանձնաժողովը, Գլխավոր դատախազությունը եւ  Վրաստանի պատրիարքարանը:

84 համաներվածներից  63-ը բանտը կլքեն հենց այսօր:  «Ինչ վերաբերում է մնացած 21 դատապարտյալներին, կրճատվել է նրանց պատժի ժամկետը », - հայտարարել է Կորիձեն:

Ըստ նրա՝ Համաներման հանձնաժողովի բոլոր անդամները դիտարկել են 500 դիմում: