2015թ. սկզբին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգներ եւ համաժողովներ կանցկացվեն: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» հայ-ֆրանսիական ամսագիրը՝ հայտնելով որոշ միջոցառումների ժամանակացույցի մասին:
Հունվարի 23-ին եւ 24-ին միջոցառումներ տեղի կունենա Կան-դե-Միլլե քաղաքում, որին կմասնակցեն Քլեր Մուրադյանը, Իվա Տերնոնը, Թեներ Ակչաման եւ Կայցա Մինասյանը:
Հունվարի 24-ին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետարանի շենքում ԱՄՆ-ի արեւմտյան մասում Հայոց ցեղասպանութան հարյուրամյակի կոմիտեի համաբախագահ Հարութ Սասունյանի մասնակցությամբ տեղի կունենա «Ինչու Հայոց ցեղասպանության ճանաչումը բավարար չէ» թեմայով համաժողովը:
Իսկ փետրվարի 10-ին Փարիզի «Étoile-Saint-Germain» կինոթատրոնում կկայանա «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Ինչպիսի՞ն են դասերը» թեմայով հանդիպում-քննարկումը: Քննարկմանը կմասնակցեն Ֆրանց-Օլիվիե Ժիսբերը, Տոբեր Գեդիգյանը, Սերժ Կլարսֆելդը, Բերնար-ԱՆրի Լեւին, Անդրե Մանուկյանը, Լորա Մարշանը եւ Արա Տորանյանը:




























