Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Զառ-Սեւաբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-3110» մակնիշի 13 OO 568 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ գլորվել ձորակը: Ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: