NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության ստեղծագործական անձնակազմը շնորհավորում է բոլորին Ամանորի կապակցությամբ, մաղթում երջանկություն, ֆինանսական բարեկեցություն, հաջողություններ անձնական կյանքում եւ մասնագիտական գործունեության մեջ:

Թող 2015 թվականը դառնա երազանքների կատարման տարի, նվիրի ձեզ բազում ուրախալի պահեր` ի հեճուկս տնտեսական տխուր կանխատեսումների եւ բարդ քաղաքական իրողությունների:

Իսկ մենք կփորձենք արագ եւ որակով տեղեկացնել Ձեզ բոլոր իրադարձությունների մասին, մենք աշխատում ենք ձեզ համար։

Շնորհակալություն: