Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում գտնվող Servisair ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել։ Տարհանվել է շուրջ  200  մարդ։

Հրդեհի պատճառները  դեռեւս պարզ չեն։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են շուրջ 100 հրշեջներ։

 Gazeta.ru պարբերականի հաղորդմամբ, հրդեհը չի խոչընդոտել օդանավակայանի  աշխատանքներին, եւ բոլոր չվերթներն իրականացվում են նախատեսված ժամերին։