Գերմանիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 4 մարդ զոհվել, ավելի քան 40-ը՝ վնասվածքներ է ստացել, հաղորդում է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Պատահարը տեղի է ունեցել Հեսեն արեւմտյան դաշնային հողի Քիրխհայմ եւ Բադ-Հերֆելդ բնակավայրերի միջեւ:

Դեռեւս անհայտ պատճառներով ավտոբուսը պոկել տարել է պատնեշային արգելքը եւ շրջվել: Նախնական տվյալերով՝ ավտոբուսի ուղեւորները հիմնականում Բադեն-Վյուրթենբերգ հողից տարեց զբոսաշրջիկներ են, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ավտովթարի պատճառները դեռեւս չեն հաղորդվում: Նշված ավտոճանապարհին երթեւեկությունը լիովին դադարեցվել է: