Չինացի հարուստ շինարար Սյուն անսովոր նախասիրություն ունի. նա տապակում է վագրերի ոսկորները, ուտում նրանց միսը եւ «ալկոհոլի հետ խմում արյունը», - հայտնում է Սինխուա գործակալությունը: Այս նպատակով Սյուն 3 ուղեւորություն է կազմակերպել, որին 15 մարդ է մասնակցել:

Հուանդուն նահանգի Լեյչժուու թերակղզի կատարած ուղեւորության ընթացքում գործարարը 3 վագր է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 71 հազար դոլար: Ողեւորություններից մեկի մասնակիցը նկարահանել է վագրի սպանությունը: Տեսանյութը հայտնվել է ոստիկանների ձեռքին: Խուզարկության ընթացքում Սյուի սառնարանում հայտնաբերել վագրի մսի 8 կտոր եւ ոսկորներ եւ կոբրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սյուն նաեւ պետք է 329,5 հազար դոլարի չափով տուգանք պետք է վճարի: Ուղեւորությունների մնացյալ 14 մասնակիցները դատապարտվել են 5-6.5 տարվա ազատազրկման եւ տուգանքների: