Air Asia Zest ավիաընկերության Ֆիլիպինյան մասնաճյուղի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիլիպինների Կալիբո օդանավակայանի թռիչքուղու սահմաններից դուրս: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «New Straits Times» պարբերականին:

Օդանավը թռել է Մանիլայից: Ականատես-լրագրողուհու խոսքով՝ ուղեւորները տարհանվել են ինքնաթիռից օդանավասանդուղքի օգնությամբ: Նա հավելել է, որ ավելի վաղ, ինքնաթիռի թռիչքը երկու ժամով հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ինդոնեզիայի ափերի մոտ ռադարներից անհետացել էր Ինդոնեզիայի մասնաճյուղի օդանավը, որի բեկորները եւ  ուղեւորների մարմինները հայտնաբերվել էին դեկտեմբերի 30-ին՝ օվկիանոսում, Ինդոնեզիայի տարածքային ջրերի մոտ: