Իտալական Norman Atlantic իտալական լաստանավի ողբերգության զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, իտալական Բարի քաղաքի դատախազ Ջուզեպե Վոլպեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ հաստատվել է, որ նավի վրա գտնվել են ապօրինի միգրանտները: «Ուստի մենք մտավախություն ունենք, որ ցավոք, նավի վրա կարող են ավելի շատ մահացածներ լինեն», - հավելել է Վոլպեն: Արդեն հայտնի է առնվազն 3 ներգաղթյալների մահվան մասին:

«Նախնական տվյալներով՝ ուղեւորների ցուցակում հաշվվում է 478 մարդ, սակայն այդ թիվը մանրամասնորեն ստուգվում է: Նավի վրա գտնվել են նաեւ 3 ապօրինի ներգաղթյալներ, ինչպես նաեւ 18 ամրագրված տեղ կա: Այսպիսով, օդանավի վրա 499 մարդ է գտնվել», - եզրափակել է դատախազը:

Ընդ որում նա նշել է, որ 179 մարդու ճակատագրի մասին իտալական իշխանություններին ոչինչ հայտնի չէ:

Լաստանավում հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 28-ի առավոտյան: Նավի վրա գտնվել են 411 ուղեւորներ եւ անձնակազմի 56 անդամներ: Գիշերը ուղեւորներին սկսել են տեղափոխել իտալական ռազմածովային ուժերի նավի վրա:

Վերջին տեղեկություններով՝ ողբերգության արդյունքում 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ հույն եւ երեք իտալացի: