Վիեննայի դատախազությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսային՝ Ռահաթ Ալիեւին ,սպանության մեղադրանք է առաջադրել: Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով դատախազ Թոմաս Վեչեյին:
Ալիեւը Վիեննայում ձերբակալվել է հունիսի սկզբին: Նրա ներկայացուցիչն ավստրիական АРА գործակալությանը տեղեկացրել է, որ նախկին դիվանագետը կամավոր է ներկայացել եւ մտադիր է համագործակցել իրավապահ մարմինների հետ: Իսկ Թոմաս Վեչեյը հրաժարվել է որեւէ մանրամասն ներկայացնել առաջադրված մեղադրանքների մասին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, 2008 թվականին Ռահաթ Ալիեւը, ով ավելի վաղ Ավստրիայում Ղազախստանի դեսպանն է եղել, հեռակա կարգով հայրենիքում ընդհանուր առմամբ 40 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ իշխանափոխություն նախապատրաստելու եւ մարդկանց առեւանգմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքներով: 2011 թվականի հունիսին Վիեննայի դատարանը հրաժարվել էր Ալիեւին արտահանձնել Ղազախստանին:
2014 թվականի հունվարին Ղազախստանի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել՝ Ալիեւի եւ ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Ալնուր Ալթինբեկ Սարսենբաեւի, ինչպես նաեւ նրա վարորդի եւ թիկնապահի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:




























