Ավստրիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ստորգետնյա գաղտնի ֆաբրիկա են հայտնաբերել: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:
Գիտնականների պնդմամբ, այնտեղ զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի մշակումներ եւ փորձարկումներ են կատարվել: Գործարանը հայտնաբերվել է Սանկտ Գեորգեն ան-դեր-Գուսեն քաղաքի մերձակայքում:
Հայտնագործության մասին խոսել է պատմաբան Անդրեաս Սուլզերը, ով նշված ֆաբրիկայի գոյության մասին վկայություններ է գտել Երրորդ Ռեյխում աշխատող ավստրիացի գիտնականի գրառումներում: Ավելի քան 38 հեկտար մակերեսով ստորգետնյա համալիրը ստիպված են եղել փնտրել ռադարների օգնությամբ, իսկ հայտնաբերելուց հետո քանդել են գրանիտե սալիկներով պատված մուտքը: Հետազոտողների խոսքով, ծրագիրը համակարգել է անձամբ Հենրիխ Գիմմլերը:




























