2015 թվականին Հայաստանում պատրաստվում են ավարտել Արարատյան դաշտում Վեդի քաղաքի մոտ խոշոր ջրամբարի նախագիծը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: Նկատենք, որ ջրամբարը էականորեն կնվազեցնի հոսքը դեպի Արաքս գետ, ապա նաեւ Ադրբեջան:
«Հաջորդ տարվանից, երբ նախագիծը պատրաստ կլինի, ուզում ենք անցնել շինարարության վարկավորման շուրջ բանակցություններին, որի որոշակի բաժինը դրամաշնորհ կլինի»,-ասել է Մկրտումյանը:
2015-ի պետական բյուջեում արդեն ներառված են գումարներ այդ ջրամբարի նախագծահաշվային փաստաթղթավորման համար: Գումարներ են հատկացվելու նաեւ Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի կիսակառույց ջրամբարի համար: Առաջինը նախատեսվում է կառուցել Ֆրանսիական զարգացման գործակալության, երկրորդը գերմանական KfW բանկի միջոցներով:



























