Աշտարակի խճուղում այսօր` հունվարի 1-ին, վաղ առավոտյան «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվանքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ (վարորդ` Ա. Զ.՝ ծնված 1975 թ.) եւ «Մերսեդես» մակնիշի 34 ԼM 928 պ/հ ավտոմեքենաները (վարորդ Հ. Թ.), ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Հ. Թ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ եւ արգելափակվել ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Հ. Թ.-ին, որը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ ավտոմեքենան: