Լեռնային Ղարաբաղում գործող «Կաճառ» գիտական կենտրոնի հիմնական ուղղություններից է՝ պատմության դասընթացների վերլուծությունը եւ տարածումը հասարակության լայն շրջանակներում։
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Ստեփանակերտում այդ նպատակով կենտրոնն անցկացնում է հասարակական քննարկումներ։ Օրերս, Շուշի քաղաքում կայացել է հերթական նմանատիպ միջոցառումը, որը նվիրված էր Սեւրի պայմանագրին առնչվող ռազմաքաղաքական դասընթացներին։ Նրանց ներկայացրել է կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը։
Գիտնականը կանգ է առել 89 տարի առաջ ստորագրած պայմանագրի 6-րդ բաժնի վրա, որի 88-93 հոդվածները վերաբերում է Հայաստանին։ Նա ընդգծել է պայմանագրի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Մասնավորապես՝ Սեւրյան փաստաթուղթը դեռ չեր նշանակում Հայկական հարցի լուծում։
«Սեւրի պայմանագրի համաձայն, տերությունները փաստացի ճանաչել են միասնական եւ անկախ Հայաստան ունենալու հայ ժողովրդի իրավունքը, այսինքն՝ տրվել է եւս մեկ հնարավորություն՝ հայկական հարցը լուծելու համար, սակայն, ցավոք, ցեղասպանության ենթարկված հայերը այն իրականացման համար չկարողացան ուժ գտնել իրեն մեջ»,- ասել է Մհեր Հարությունյանը։
Խոսելով տեղի ունեցածի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների մասին, գիտնականը նշեց, թե այն պատճառով, որ հայերը չեն վստահել սեփական ուժերին, հայկական հարցը դարձել է միջազգային դիվանագիտության խաղալիքը։
«Սեւրի պայմանագրի չիրագործումը վտանգ է ներկայացրել՝ հաշտեցման պայմանագրերի հետ մեծ հույսեր կապելու հետեւանքով, հատկապես, երբ այն արվել է իրական հնարավորությունները զոհաբերելու գնով»,- նշել է Մհեր Հարությունյանը։
Գիտնականը հետեւյալ զուգահեռն է անցկացրել ներկայիս իրավիճակի հետ. «Ինչպես հայտնի է, Սեւրյան պայմանագրի իրագործումը սկզբում նախատեսվում էր ստորագրելուց 3 ամիս անց, այնուհետեւ՝ 6 ամսից, իսկ վերջում, ընդհանրապես, տրվեց մոռացության։ Հետեւաբար, նման հեղհեղուկ որոշումներից պետք է զգուշանալ եւ խուսափել։ Մեր օրերում միջնորդները ցանկանում են նոր անորոշության կապել մեզ՝ աներեւույթ հանրաքվեների կամ միջանկյալ կարգավիճակների տեսքով, որը կասկածի է ենթարկում մեզ համար կենսական կարգավիճակի հարցը»։
Միաժամանակ Մհեր Հարությունյանը ասել է, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք իրենց ողջ պատմության ընթացքում կոպտորեն խախտում են միջազգային պայմանագրերը, ցինիկաբար դա վերագրում են հայկական կողմին»։ Քննարկումների մասնակիցները համամիտ էին, որ «պատմության դասերը միշտ պիտի հաշվի առնվեն, քանի-որ մոռացված անցյալը կրկնվելու հավանականություն ունի»։




























