«Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն մեկ օրում սպասարկել է 761 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով` դեկտեմբերի 31-ի ժամը 09:00-ից մինչեւ այսօր` հունվարի 1-ին ժամը 09:00-ն շտապօգնության աշխատակիցները մեկնել են 761 կանչի:
«Շտապօգնությունն աշխատում է ամբողջ կազմով, մեր սովորական կանչերն են, պարզապես շատ քանակով»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:
Նշենք, որ «Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն ունի 36 բրիգադ:



























