Հունվարի 2-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Հանքավան - Ջրառատ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, եւ ճանապարհը երթևեկելի է միակողմանի:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվության ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հաղորդում է, որ իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: