Ինտենսիվ և երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նպաստում են մարդու օրգանիզմի բջիջների կյանքի երկարացմանը: ВВС-ի հաղորդմամբ` այդ փաստը ամենաարդիական հետազոտությունների արդյունքում ապացուցել են իտալացի գիտնականները: Անմիջապես մրցումից հետո մարաթոնյան վազքի սիրահարներից վերցրած արյան հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ տեղի են ունենում գենետիկ բալանսի անսովոր փոփոխություններ, որոնց արդյունքում բջիջների մահանալու` ապոպտոզի բնական մեխանիզմի աշխատանքը դանդաղում է:

Այսպիսով, համաշխարհային գիտությունն առաջին անգամ գենետիկ հարթությունում գտավ ապացույց, որ պարբերական ու ակտիվ մարզումները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: