Հունվարի 2-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի լճի մոտակայքում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 6 մետր սահել ձորը: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը:
ԱԻն հաղորդմամբ` տուժածներ չկան, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Իո» մակնիշի 31ՕՏ084 պ/հ (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




























