Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից դուրս եկած եւ Մոլորված ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճալների նախարարությունը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ժամը 16.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ճոպանուղու և ոստիկանության աշխատակիցների հետ միասին շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և մոլորվել, որոնողա-փրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 15.25-ին:




























