Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից դուրս եկած եւ Մոլորված ՌԴ քաղաքացի`1970թ. ծնված Միխայել Շչուրինը այսօր` հունվարի 2-ին, 20:25-ին գտնվել է: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նշենք, որ դեպքի հետ կապված ԱԻՆ հաղորդագրություններում երկու տարբեր ազգանուններ է նշվում:
Ավելի վաղ հաղորդվում էրէր, որ հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և մոլորվել, որոնողա-փրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 15.25-ին:




























