Air Asia ավիաընկերությունն Airbus-ի կործանումից հետո կարող է զրկվել դեպի Ինդոնեզիա չվերթների արտոնագրից: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչության ղեկավար Ջոկո Մուրյաատմոջոն:
«Մենք կարող էինք AirAsia-ի արտոնագիրն Ինդոնեզիայում»,- նշել է պաշտոնյան: Gazeta-ի փոխանցմամբ, նա նաեւ ընդգծել է, որ առաջիկայում ուսումնասիրվելու է ավիաընկերության բոլոր չվերթների ժամանակացույցը:



























