«Արտառոց է 50 տարեկան դառնալը, երբ ես դեռ տղա էի, մտածում էի երբեւ՞ կհասնեմ դրան, թե չէ։ Երբ երիտասարդ էի, ինձ ասում էին արդեն ֆիլմեր ես նկարում։ Այս վերջին 3 տարիներին այդ հարցն ինձ էլ չեն տալիս եւ կարելի է վստահորեն ասել, որ այսօրվանից հետո էլ ոչ մեկն ինձ այդ հարցը չի տա»- հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ում 50 ամյակը լրանում է այս տարի եւ այդ առթիվ «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի շրջանակներում կլինի նրա բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանն ասաց, որ այս տարին եւ այս «Ոսկե ծիրանը» հատկապես նշանավորվում է նրանով, որ այստեղ է նաեւ նրանց 16-ամյա որդին՝ Արշիլը։

«Արշիլն առաջին անգամ է Հայաստանում։ Նա գտնվում է Եղվարդում, ուր մասնկացում է 17-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Այս առիթը մեր ընտանիքի համար հուզիչ է, որովհետեւ նա ծնվել է Կանադայում, հեռու հայկական միջավայրից, սակայն վերդարձել եւ իր կարողությունների սահմանում փորձում է մասնակցել աշխատանքներին։

Թե՛ Ատոմը, եւ՛ թե ես շատ ուրախ ենք, որ այսօր ընտանյոք հանդերձ գտնվում ենք Հայաստանում եւ կաորղ ենք մասնակացել մեր ազգային-մշակութային վառ կյանքին», -ասաց Արսինե Խանջյանը։

Նշենք, որ Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրան » կինոփառատոնի եւ ժյուրիի նախագահն է։