Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 20 նոր կարդինալների է նշանակել՝ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարության բարեփոխման վերաբերյալ իր հայտարարած ծրագրի շրջանակում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ըստ Պապի՝ նոր նշանակումներն արտացոլում են բազմազանությունը, որին ձգտում է եկեղեցին, քանի որ կարդինալները 14 երկրներից են, այդ թվում նաեւ Եթովպիայից, Թաիլանդից եւ Տոնգայից: Նորանաշանակ կարդինալներից 15-ը 80-ից ցածր  տարիքի են, որը նշանակում է, որ նրանք կկարողանան մասնակցել նոր պապի ընտրության գաղտնի ժողովին: