Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ Բհեյլիա բնակավայրում բանակայինները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը` ջախջախիչ հարվածներ հասցնելով ԻՊ գրոհայինների դիրքերին:
Նահանգի պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ զինծառայողները ահաբեկիչներին հետապնդել են Ալ Մրեայա, Ալ Ջաֆարի եւ Հուվեյջեթ Աս Սակր շրջաններում` կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ պատճառելով: Սպանվածների թվում են Մանսուր ալ Սալմանը, Աբդել Սայամ ալ Մարային, Մուազ Խալեդ ալ Մուհամադը եւ Նասեր Ահմադ Ալ Համուդը:
Միաժամանակ աղբյուրը նշել է, որ Դեր Զոր նահանգում ավելի ու ավելի են տարածվում ԻՊ ահաբեկչական խմբավորումները, որոնք տարբեր հանցագործություններ են կատարում, փոխանցում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:




























