Երկուշաբթի ավստրալական Պերտ քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 44,4 աստիճան ըստ Ցելսիուսի: Դա ամենաշոգ եղանակն է 1991 թվականից հետո: Ավստրալիայում այս տարի արտառոց շոգ է, այս ամառը ամենաշոգերից է՝ սկսած 1910 թվականից, երբ տեղական օդերեւութաբանական բյուրոն սկսեց ջերմաստիճանի կանոնավոր չափումները:
Միջին տարեկան ջերմաստիճանը 0,91 աստիճանով բարձր է եղել նորմայից: Ավստրալիայի հարավում մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները:
Հրշեջները փորձում են մարել Ադելաիդայի արվարձաններում բռնկված հրդեհը, իսկ մասնագետները կանխատեսում են ջերմաստիճանի նոր բարձրացում:


























