Մադրիդում ավարտված ըմբշամարտի Իսպանիայի Մեծ մրցանակի խաղարկությանը մեծ կազմով մասնակցեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը:

55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը բրոնզե մեդալի համար պայքարում 0:0, 5:0 հաշվով առավելության հասավ թուրք Ահմետ Պեկերի նկատմամբ:

Այս քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը միայն 10-րդն էր:

60 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը բրոնզե մեդալի համար 1:2, 1:3 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նիկոլայ Այանիտովին:

66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը գրավեց 7-րդ տեղը:

96 կգ քաշային կարգում եզրափակիչ էր հասել Էդգար Ենոքյանը, սակայն հռչակվել հաղթող չկարողացավ: Վճռական գոտեմարտում նա 2:3, 1:3 հաշվով պարտվեց իրանցի Աբաս Թահանին:

Մեր ազատ ոճայինները թիմային հաշվարկում վաստակեցին 35 միավոր եւ, զիջելով միայն 42 միավոր վաստակած գերմանացիներին, գրավեցին երկրորդ տեղը: