Չինական «Շանհայ զենդայ» ընկերությունը Հաութեն նահանգում, որտեղ տեղակայված է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մայրաքաղաքը, «նոր Մանհեթեն» են կառուցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Star» պարբերականին:
84 մլրդ ռանդ (7.6 մլրդ դոլար) արժողությամբ նախագիծն իրականացվում է Մոդերֆոնթեյն շրջանում, որտեղ ընկերությունը 2013 թվականին 1.600 հա հող է ձեռք բերել: Ներկայում այստեղ ճանապարհներ եւ առաջին բնակելի տներն են կառուցվում: Ծրագրի իրականացումը 10-15 տարի կտեւի:
Աֆրիկայում «Շանհայ զենդայ»-ի ներկայացուցիչ Դու Վենդույը հայտարարել է, որ երկնաքերների նոր քաղաքը նման է լինելու Նյու Յորքի Մանհեթենին եւ Յոհաննեսբուրգի Սենդթոն գործարար շրջանը: Նոր քաղաքում գործարար կենտրոն կլինի, ինչպես նաեւ կկառուցվեն հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ, եկեղեցիներ, գրադարան, մարզադաշտեր, միջազգային համաժողովների համար կենտրոններ, դպրոցներ եւ բնակելի շենքեր:



























