Հայաստանում հունիսի 12-ին նշում են որպես մեռյալների հիշատակի օր, որ հաջորդում է Տիրոջ պայծառակերպության տոնին (Վարդավառ):

Կառավարության որոշմամբ՝երկուշաբթի օրը երկրում ոչաշխատանքային օր է: Հուլիսի 12-ին փոխարեն աշխատանքային կլինի հուլիսի 17-ը՝ շաբաթ օրը:  

Մեռյալների հիշատակի օրը՝ Մեռելոցը հաջորդում է Հայ առաքելական եկեղեցու տաղավար հինգ տոներին՝ Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարության տոն, Տիրոջ պայծառակերպության տոն, Վերափոխումն Սբ. Աստվածածնի եւ Խաչվերաց:

Հաշվի առնելով, որ այդ տոները շարժական են, կառավարությունը տարվա մեջ հինգ անգամ առանձին որոշումներ է կայացնում: