Գերմանիայում անհայտ անձինք այրել են թերթի խմբագրությունը, որը նախկինում վերատպել է ֆրանսիական Charlie Hebdo-ի ծաղրանկարները: Ըստ France Press գործակալության, այս մասին հայտնել է ոստիկանությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանիական Berlingske պարբերականը վերատպել է Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարները, որի խմբագրությունը հունվարի 7-ին հարձակման էր ենթարկվել:
Gazeta-ի փոխանցմամբ, թերթի խմբագիրն ասել է, որ նկարները հրապարակվել են ոչ թե ի նշան լրագրողների դեմ հարձակման բողոքի կամ աջակցության, այլ որպես «փաստ», թե ինչպիսի տեսք ունի ամսագիրը:




























