Պերուի հարավ-արեւելքի Կանչիս նահանգում ուղեւորատար ավտոբուսն ընկել է 100 մետր խորությամբ անդունդը: Զոհվել է առնվազն 23 մարդ, եւս 35-ը տուժել են:
Ընկերությունը, որին պատկանում էր ավտոբուսը, այդ տարածքում ուղեւորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն չուներ:
Ըստ ՏԱՍՍ-ի, նախնական տվյալների համաձայն՝ թաց ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:




























