Մոսկվայի կենտրոնում տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել: Նա ձերբակալվել է եւ ուղարկվել հոգեբուժական փորձաքննության, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հունվարի 12-ին Ալեքսանդրյան այգում անհայտ անձը անցորդների աչքի առջեւ իր վրա վառելիք է լցրել, բայց կրակի չի տվել: Դրա փոխարեն նա հանել է դանակւը, դրել իր կրծքին ու բարձրաձայն հայտարարել, որ հիմա ինքնասպան կլինի:

Դրանից հետո հասարակական կարգը խախտողին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ ձերբակալել նրան: Տղամարդը չի դիմադրել:

Նրան սկզբում տարել են ոստիկանության բաժին, իսկ հետո հիվանդանոց՝ հոգեբուժական հետազոտության համար: