Թուրքիայի Բուրսա նահանգի Քարաջաբեյի շրջանային ոստիկանապետը հարսանքավորների կողմից դաժան ծեծի է ենթարկվել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Բուրսայի Քարաջաբեյի շրջանում տեղի ունեցած հարսանիքը իր աղմուկով անհանգստացրել է շրջակայքի բնակիչներին, որոնց բողոքի հիման վրա ժամանած ոստիկանությունը խնդրել է չաղմկել, քանի որ կեսգիշերն անց է եղել։ Այդ ընթացքում ժամանել է նաեւ շրջանային ոստիկանապետը, ով եւս պահանջել է դադարեցնել աղմուկը։ Հարսանեկան արարողությանը մասնակցող հյուրերից 5-6 հոգի վիճաբանության մեջ են մտել ոստիկանապետի հետ։ Վիճաբանության ընթացքում ոստիկանապետին դաժան ծեծի են ենթարկել եւ գլխին շիշ կոտրել։ Ոստիկանության աշխատակիցները մի կերպ կարողացել են փրկել ոստիկանապետին եւ տեղափոխել հիվանդանոց։




























