Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի գյուղերից մեկում անորակ ալկոհոլ օգտագործելուց հետո մահացել է 12 մարդ, եւս 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին AFP-ին հայտնել է տեղի ոստիկանապետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղի լրատվամիջոցներում հիվանդանոց տեղափոխվածների թիվ տատանվում է 30-ի եւ 100-ի միջեւ: «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները, հաղորդում է, որ առնվազն 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության տվյալներով, թունավորման պատճառ կարող է լինել տնային պայմաններում պատրաստված կեղծ ալկոհոլը: