Իսպանական հեղինակավոր «El imparcial» թերթում Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որը վերնագրված է «Քրիստոնյաների ժամանակը»:
Հոդվածում մասնավորապես, ասվում է.
«2015 թվականին լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: 1915-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության մոտ 600,000 հայ, իսկ այլ տվյալներով՝ մեկ միլիոն ութ հարյուր հազար, կոտորվեցին այնպիսի քաղաքականության արդյունքում, որի նպատակն էր նրանց բնաջնջելը երկրի երեսից: Այդ քաղաքականությունը միայն նրանց համայնքները ոչնչացնելուն չէր միտված, այն ենթադրում էր նաեւ նրանց ներկայության մասին հիշողության եւ դա ապացուցող պատմության մասունքների ջնջում: Քրիստոնյա հայերը, ինչպես հույները եւ կալդեացնիները, ենթարկվեցին ձերբակալությունների, զանգվածային սպանությունների, վտարումների եւ անապատներում հոգնատանջ դեգերումների, ինչի նպատակը նրանց կոտորելն էր: Նրանց գնացքներով տանում էին այն վայրեր, որտեղ մահանալու էին: Թուրքական բանակի հայ զինվորները նախ զինաթափվեցին եւ հետո դատապարտվեցին մահվան: Կանանց, երեխաներին եւ ծերերին վերապահվեց նույն ճակատագիրը, ինչ պատերազմի մասնակցելու տարիքի հասած տղամարդկանց: Կայսրության վեց հայկական նահագների ոչնչացումը սկսվել էր, սակայն, նախքան 1915 թվականը: 1894-1896 թվականներին համիդյան ջարդերը սարսափ տարածեցին կայրության քրիստոնյա փոքրամասնության շրջանակում: 1909 թվականին կոտորածի թատերաբեմ դարձան Ադանան եւ Կիլիկիայի այլ քաղաքաներն ու գյուղերը: Երբ 250 հայ մտավորական ձերբակալվեց Կոստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 23-24-ը, համայնքի բնաջնջման ուղին արդեն գծված էր:
Հաջորդող օրերին, ձերբակալումները հասան 2.400-ի: Տասնամյակներ շարունակ իրար հաջորդող անպատժելի բռնության դրվագները կերտել էին այն ճանապարհը, որը տանում էր դեպի ցեղասպանություն: Իհարկե, այնտեղ որտեղ կարողացան դիմադրել, հայերը պայքարեցին դեմ առ դեմ: Որոշ վայրերում, ինչպես օրինակ Մուսա Լեռում, որն անմահացվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը» վեպում, կարողացան դիմադրել թուրքական հարձակումներին 1915թ.-ի հուլիսից սեպտեմբեր, մինչեւ ֆրանսիական եւ բրիտանական նավերը ունակ եղան փրկելու նրանց: Հարկ է հիշատակել նաեւ մահմեդականներին, նրանցից շատերը արաբներ էին, որոնք չհամագործեցին թուրքերի հետ եւ փորձեցին օգնել քրիստոնյաներին, նրանք այն բանի ապացույցն էին, որ կարելի էր այլ կերպ գործել: Սակայն, կայսրության հայերի մեծամասնությունը սպանվեց եւ նրանց մասին հիշողությունը ջնջվեց մեկընդմիշտ:
Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներն առ այսօր շարունակում են ապրել բնաջնջման սպառնալիքի ներքո՝ պարտադրված կրոնափոխության կամ երկրորդ դասի քաղաքացիության պայմանով՝ սահմանափակ կամ պարզապես գոյություն չունեցող իրավունքներով: Այս ամենը նպատակ է հետապնդում ոչնչացնել իսլամական ռեժիմներում ապրող քրիսոտնյա փոքրմասնություններին: Իրաքի քրիստոնյա համայնքը տարիներ շարունակ հանդուրժում է առեւանգումներ, ահաբեկչական ակտեր, սպանություններ, սպառնալիքներ եւ ընդհանրապես բռնություն, որը միտված է ոչնչացնելու նրան որպես կրոնական փոքրամասնություն: Իսլամական պետության տարածած սարսափը եւ քրիստոնայների ու եզդիների ոչնչացումը ցույց տվեցին ամբողջ մոլորակին, այն ինչ սպասվում է քրիստոնյաներին եւ այլ կրանական փոքրամասնություններին, որոնք ճնշված են ջիհադիստների կողմից:
Սակայն, միայն համակարգային բռնությունը չէ, որ իրագործում են Իսլամական պետության բարբարոսները: Բռնության այլ ձեւեր էլ կան՝ ռումբը, սպանությունը, սպառնալիքը, որոնք հանդուրժեցին ղպտիները այն ժամանակաշրջանում երբ Մահմեդական եղբայրները վերցրել էին իշխանության ղեկը Եգիպտոսում: Եթե որեւէ մեկը հավատաց, որ իսլամիստները կապահովեն քրիստոնյաների անվտանգությունը, Մորսիի կառավարությունն ապացուցեց, որ իսլամիզմը անհամատեղելի է փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի եւ մարդու իրավունքների հետ: Եղբայրները օգտագործեցին իշխանությունը ժողովրդավարական բարեփոխումները դեպի կրոնապետություն տանելու նպատակով:
Սիրիայում, դեպի ժողովրդավարություն գնալու հույսերը վերածվեցին անհուսալի քաղաքացիական պատերազմի, որտեղ դեմոկրատները պարտություն կրեցին երկու ճակատում էլ: Մինչ ջիհադիստները ջարդում էին Ասադի դիմադրողականությունը, Նախագահը կառուցում էր մի հակազդեցության գիծ, որին միանում էին բոլոր նրանք, ովքեր գիտեին, որ իրենց միակ տարբերակներն էին՝ դիմադրել կամ մահանալ: Կրկին, Իսլամական պետությունը օրինակ է, որը հուշում է, թե ինչ է սպասվում քրիստոնյաներին այն տարածքներում, որտեղ ջիհադիստները հաղթեն:
Միջին Արեւելքի պատմությունը պայմանավորված է կրոնական փոքրամասնությունների եւ մեծամասնությունների համակեցությամբ (քրիստոնյաներ եւ մահմդեականներ, շիաներ, սունիներ, զրադաշտներ, եզդիներ եւ այլք) եւ ժողովրդավարական հասարակաություններ կառուցելու մարտահրավերով, որտեղ քաղաքացիությունը առավել զորեղ է քան կրոնը կամ ցեղախմբային հավատարմությունը: Եթե քրիսոտնյաներն անվտանգ չեն կարող ապրել իրենց իսկ պետություններում, ուր համայքներն ապրում էին դեռ Մուհամեդ մարգարեի ծնունդից դարեր առաջ, ամբողջ տարածաշրջանը կտուժի եւ կշարունակվի վեճը աշխարհիկների եւ կրոնականների, բանականության եւ հավատի, ժողովրդավարության եւ կրոնապետության միջեւ՝ իր հետեւից թողնելով դիակներ:
Աշխարհը չի կարող կրկին անգամ քրիստոնյաների ոչնչացման անտարբեր վկա լինել: Ոչ մեկ չգնաց պատերազմի հայերին պաշտպանելու համար: Միացյալ Նահանգներում ձեւավորված շարժումը ծառայեց, որպեսզի ստեղծվի կրիտիկական մի զանգված, որը կազմակերպեց մարդասիրական օգնության ուղարկումը, սակայն չկանխարգելեց բնաջնջմանը: Չեմ թերագնահատում դրանց կարեւորությունը:
Գիտենք այն ինչ տեղի է ունեցել՝ միսիոներների եւ դիվանագետների վկայության շնորհիվ: Կսահմանափակվեմ ընդգծելով, որ մի համայնքի երկարաժամկետ փրկությունը հնարավոր չէ միայն մարդասիրական օգնությամբ եւ որ միայն դա բավարար չէ: Զգուշավոր լինելով իրենց տարածքի իսլամական բնակչությունից, ո՛չ Բրիտանական, ո՛չ Ֆրանսիական կայսրությունը քայլեր չձեռնարկեցին հայերին փրկելու ուղղությամբ: Այ՛ո, դա արեց ռուսը, սակայն անհավասարաչափ արդյուքներով, որի բանակում կռվում էին Ցարի կայսրությունում ապրող հայերը: Վերջիվերջո, Հայաստանի Հանրապետությունը, նախ միայնակ, ապա ինտեգրված ԽՍՀՄ-ում, փրկեց հայերին:
Անցյալ տարվա հունիսին, մինչ Իսլամական Պետությունը հաղթանակում եւ
տարածվում էր Իրաքի վրա, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կտրուկ բառերով հիշեցնում էր. «Այսօր անհամար նահատակներ կան եկեղեցում, բազմաթիվ քրիստոնյաներ են հետապնդվում: Մտածենք Միջին Արեւելքի մասին, այն քրիստոնյաների, որոնք փախչում են հետապնդումներից, այն քրիստոնյաների, որոնք սպանվում են իրենց հետապնդողների կողմից»: Հայր Գաբրիել Նադաֆը հրավիրեց արաբախոս քրիստոնյա երիտասարդներին միանալու Իսրայելի Պաշտպանության Ուժերին, որպես ձեւ՝ ինտեգրվելու այն հասարակության մեջ, որտեղ ապրում են եւ միանալու «ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքներ բոլորի համար» նախագծին: Այդպես է շարունակվում դրուզների եւ բեդվինների մոդելը:
Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում, իհարկե նաեւ Իրաքում, քրիստոնյա համայնքները մտահոգությամբ են դիտարկում իսլամիզմի, ջիհադիզմի եւ դրանց ուղեկցող ահաբեկչության աճն ու տարածումը: Այդ բարբարոսները, որոնք սպանում են հանուն իսլամի նենգ տեսլականի եւ սպանում են հանուն Աստծո, ում անունը հայհոյում են ամեն բառով եւ ամեն գործողությամբ, թշնամիներն են արժանապատվության, ազատության, բանականության եւ այն ամենի, ինչ իրենից ներկայացնում է հրեաքրիստոնաեական քաղաքակրթության ժառանգությունը:
Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, որը նշվում է ապրիլի 24-ին, մեզ վրա պարտականություն է դնում հիշելու եւ պատասխանատուն դառնալու առ այն, որ այն երբեք չկրկնվի որեւէ ժողովրդի, որեւէ համայնքի կամ որեւէ կրոնական խմբի հետ:
Այդ պատճառով, 2015 թվականի մեր թերթի այս առաջին հոդվածը, պահանջում է արդարություն եւ օգնություն Միջին Արեւելքի քրիստոնյաների համար:



























