Դաղստանում ձերբակալվել է ահաբեկիչ-մահապարտ կանանց խմբավորում, որոնց վարժեցնում էին ահաբեկչություններ իրականացնելու մեջ։

Ձերբակալվել են նաեւ այս տարվա մարտին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից տղամարդիկ։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Միեւնույն բնակարանում ձերբակալվել են 15-29 տարեկան վեց կին եւ երկու տղամարդ։ Ձերբակալված տղամարդկանցից մեկը այս տարվա մարտին մահապարտ կանանց ահաբեկչություն իրականացնելու համար անհրաժեշտ իրեր է առաքել»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում մարտի 29-ին 45 րոպե դադարով պայթյուններ էին որոտացել։ Երկու պայթյունների արդյունքում զոհվել էր 4, վիրավորվել շուրջ 160 մարդ։ Պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել չեչեն զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը։