Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ երկիրը պետք է ավելացնի հասցեական օգնությունը գերակա միավորումներին՝ ԱՊՀ-ին եւ ԵՎՐԱԶԵՍ-ին:
Նրա խոսքով, նման տրամադրվածությամբ էլ հարկավոր է մոտենալ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Հազարամյակի զարգացման մարտահրավերների գագաթնաժողովին:
«Մենք պետք է բարձրացնենք աջակցության որակն ու ավելացնենք հասցեական օգնությունը գերակա միավորումներին՝ ԱՊՀ-ին եւ ԵՎՐԱԶԵՍ-ին»,- ասել է Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով դեսպանների հետ խորհրդակցությանը:
Խոսելով ծախսվող միջոցների վերահսկողության մասին՝ նա ընդգծել է. «Մեզ համար միեւնույնը չէ, թե ուր են գնում այդ գումարները»:



























