Ամերիկացի տիեզերագնացները գիշեր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածում: Նրանք այնտեղ են տեղափոխվել ահազանգի ազդանշանն աշխատելուց հետո, սակայն, ինչպես ենթադրվում է, ամոնիակի արտահոսք չի նկատվել: Այդ մասին NASA-ն հաղորդում է  Twitter-ի էջում:

«Ամոնիակի արտահոսքը չի հաստատվում: Անձնակազմը հաղորդել է սառեցվող շղթայում ճնշման բարձրացման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան մասնագետները այդ հատվածում ահազանգի ազդանշանի աշխատելու երեք վարկած են դիտարկում. Ճնշման տատանում, սենսորի եւ համակարգչային անսարքություն:

NASA-ում նշել են, որ տիեզերագնացները կգիշերեն ռուսական հատվածում, եւ միայն հաջորդ օրվա կեսօրին կարող են ռուսականից անցնել ամերիկյան սեգմենտ:

Ռոսկոսմոսը հունվարի 14-ին հաղորդել է, որ Միջազգային տիեզերակայանի ամերկյան հատվածում վտանգավոր նյութերի արտանետում է տեղի ունեցել: