Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին իմփիչմենթի ենթարկելու սպառնալիքով հանդես է եկել իրանական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորներից մեկը՝ Ահմադ Թավոքալին:
Պատգամավորի զայրույթի պատճառը Ահմադինեջադի կողմից որոշ օրենքների եւ մեջլիսի ընդունած որոշումների չկատարումն է: Գործիչը զայրացած է նաեւ, որ Իրանի նախագահը բացահայտ հրաժարվում է կատարել խորհրդարանի պահանջները:
«Սահմանադրության 122 եւ 137 հոդվածները սահմանել են, որ բավարար է 10 պատգամավորի ստորագրություն՝ Մեջլիսի որոշումները չկատարող ցանկացած նախարարի հեռացնելու համար: Իսկ նախագահի իմփիչմենթի համար բավարար են խորհրդարանի պատգամավորների 1/3-ի ձայները»,- սպառնացել է Թավոքալին, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:



























