Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը ավելի քան երկու անգամ ավելացրել է The New York Times Company-ում իր բաժնեմասը, հայտնում է NYT-ը: Այժմ Սլիմի բաժնեմասը մոտ 17% է:

Գործարարը А դասի մոտ 16 մլն բաժնետոմս է գնել՝  յուրաքանչյուրի համար 6,36 դոլար վճարելով: Այժմ նրան են պատկանում ընկերության 28 միլիոն բաժնետոմսերը:

Թերթը հիշեցնում է, որ Սլիմը աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, նրա կարողությունը գնահատվում է 72 մլրդ դոլար, փոխանցում է Gazeta-ն:

The Financial Times-ն իր հերթին նշում է, որ մեքսիկացի միլիարդատերը դարձել է The New York Times Company-ի А դասի բաժնետոմսերի միակ խոշոր  բաժնետերը: