Նախօրեին՝ հուլիսի 11-ին Սեւանա լճում մարդ է խեղդվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 11-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գավառի Արծվաքար թաղամասի անասնագոմերի մոտ` Սեւանա լճում մարդ է խեղդվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 13.34-ին ջրափրկարար-ջրասուզակների կողմից լճից դուրս է բերվել Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ` 1990 թ. ծնված Մեխակ Շահրիկյանի դին:



























