ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ալմաթայում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կազմակերպության նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանաթ Սաուդաբաեւի հետ, հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, ԵԱՀԿ ԱԳ ՆԽ շրջանակներում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:




























