Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 13-ին ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հնրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Իսրայելի օմբուդսմանի գրասենյակի միջեւ ձեւավորված համագործակցությունն ու կարեւորել փորձի փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքը:




























