Հորդառատ անձրեւներից եւ ցածր ջերմաստիճաններից հետո Թուրքիայում վերջապես տաք, արեւոտ եղանակ է։ Դա  ուրախացրել է լողափնյա հանգիստ նախատեսած մարդկանց եւ միաժամանակ  անտառային հրդեհների վտանգ առաջացրել, գրում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն:

Ինչպես հայտնել է Թուրքիայի պետական օթերեւութաբանական ծառայությունը, երկրի  արեւմտյան, կենտրոնական եւ հարավային հատվածներում այս շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա:

Մասնագետների խոսքով, որոշ շրջաններում մեծացել  է հրդեհների բռնկման հավանականությունը։ «Թուրքիայի հարավ-արեւելքում ջերմաստիճանը հասել է + 43 աստիճանի, ինչը շատ մարդկանց ստիպել է մնալ տանը կամ ստվերում»,- գրում է «Hurriyet Daily News and Economic Review»: