«ՌԴ քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնք կապ են ենթադրում նրանց աշխատավարձի չափի եւ աշխատանքի արդյունավետության միջեւ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերից, գրում է «Իսվեստիան»՝ վկայակոչելով ՌԴ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը:

«Ըստ այդմ, ամեն գերատեսչությունում կձեւավորվի սեփական ցուցանիշների ցանկը, որոնք հաշվի կառնվեն պաշտոնյայի աշխատանքում: «Այս փոփոխությունները իրենց արտացոլումն են գտել ՌԴ նախագահի «Զարգացումը ՌԴ պետական քաղաքացիական ծառայությունում» հրամանագրում եւ 2015-18 թթ քաղաքացիական ծառայության զարգացման միջոցառումների պլանում»,-ասել են նախարարությունում, հաղորդում է Lenta-ն:

Աշխատավարձի բաղկացած կլինի երեք մասից. Աշխատավարձ ըստ պաշտոնի, աշխատավարձ ըստ դասային աստիճանի, ինչպես նաեւ լրացուցիչ վճար: Կան նաեւ հավելավճարներ ու պարգեւատրումներ: