Նախկինում մթերքներից թռչունների պատկերներ պատրաստած հայտնի արգենտինուհի պատկերազարդող եւ սննդի ոճաբան Աննա Քեւիլ Ջոյսը նոր նախագիծ է ստեղծել, հայտնում է Kedem-ը:
Օգտագործելով տարբեր հացահատիկներ, բանջարեղեն եւ այլ սննդային բաղադրիչներ՝ կինը դրանցից պատրաստել է ամենահայտնի տուրիստական ուղղությունների տեսարժան վայրերը, մասնավորապես Արեւելյան Եվոպայի, ԱՄՆ-ի քաղաքները, Լոս-Անջելեսի արվարձանները: Նրա աշխատանքներում կարելի է տեսնել Պրահան, Վարշավան, Բուխարեստը, Բուդապեշտը Փասադենան եւ այլն: Նկարչուհու աշխատանքների հետ կարելի է մանրամասն ծանոթանալ նրա պաշտնոական կայքում:




























